Միրկադիրովը հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շաղկապել է Ռուսաստանի հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փաստաբաններ Ֆուադ Աղաևն ու Էլմար Սուլեյմանովը հանդիպել են Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում պահվող լրագրող ու քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր թեմաներ: Ռաուֆ Միրկադիրովը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ու Ադրբեջանում տիրող իրավիճակների, ինչպես նաև երկու երկրների վրա Ռուսաստանի աճող ճնշման կապակցությամբ:

Միրկադիրովն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական առաջնագծում տիրող լարվածությունը նույնպես կապված է Ռուսաստանի հետ: Հանդիպումից հետո փաստաբանները հայտարարել են, որ Միրկադիրովի առողջական վիճակը նորմալ է, և որ նա լավատեսորեն է նայում ապագային:

Տեսանյութեր

Լրահոս