Որպես դատական հայց ներկայացնելու պատճառ է նշվում Քըլըչդարօղլուի կողմից Էրդողանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համեմատելը:
Տվյալ ընկերությունները պատժամիջոցների տակ են ընկել Իրանի միջուկային ծրագրի հետ կապեր ունենալու, Իրանի նկատմամբ սահմանված նավթային բեռնարգելքը շրջանցելու և Իրանի սպառազինության ծրագրերի համար նյութեր մատակարարելու համար:
Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը:
Ռոմպեյը հավելել է, որ մոտ ժամանակներս Էրդողանը կմեկնի Բրյուսել:
Երկու օր առաջ միջադեպ է գրանցվել Օհանավանի եկեղեցու՝ Հովհանավանքի բակում: «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը ցանկացել է նկարահանել եկեղեցին և հարակից տարածքը, սակայն Օհանավանի բնակիչներից մեկը՝ տիկին Սուսաննան, ով աշխատում է հուշարձանների պահպանման կոմիտեում, իր տղաների և ամուսնու հետ փորձել է խոչընդոտել նկարահանող խմբի աշխատանքը:
«Արմավիա» ավիաընկերությունում արդեն մոտ 1 շաբաթ օդաչուների և տեխնիկական անձնակազմի աշխատանքից ազատման գործընթաց է գնում: Ինչպես 168.am-ին հայտնեց ընկերության արդեն նախկին օդաչուներից մեկը, «Արմավիան» աշխատանքից արդեն ազատել է բոլոր 30 օդաչուներին, թեև մինչ օրս չի վճարել 5 ամսվա աշխատավարձի կուտակված պարտքը: Ավիաընկերությունում չեն հրաժարվել օդաչուներին վճարել, սակայն պարտքերի մարման ժամկետներ էլ չեն նշել: Մեր […]
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և ՀՀ ԿԱ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմի կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը։ Ծրագրի նպատակն է աջակցել սպայական անձնակազմի համար ֆինանսական հասանելիության բարձրացմանը և կենցաղային պայմանների բարելավմանը` հաշվի առնելով […]
Մոտ ապագայում համատարած թանկացումներն արդեն անխուսափելի են թվում: Արդեն հիմա ՀՀ քաղաքացիներն ահազանգում են սպառողական ապրանքների գների բարձրացման մասին:
Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից մինչ օրս 22 սիրիահայերի տրամադրվել են արտոնյալ վարկեր:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո $30 մլն վարկի հատկացումը Հայաստանին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պարագայում արդեն կարծես սովորական է դառնում, որ նրա ներկայացրած տվյալները, մեղմ ասած, հակասում են պաշտոնական վիճակագրության՝ մաքսային կոմիտեի տվյալներին։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 23-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.56 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը աննշան չափով թանկացել է 0.09%-ով կամ 36 լումայով։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Ամենամեծ ճգնաժամը մեր ուղեղների, ձգտումների բացակայության ճգնաժամն է, ամենաազդեցիկը քաղաքական համակարգի շատ վատը լինելու ճգնաժամն է:
Դեռ չի տրվել ընտրական կամպանիայի մեկնարկը, որի ժամանակ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև հայկական ծագմամբ, կարող է դիմել համապատասխան կառույցին, առաջադրել սեփական թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում:
Սոլթանիեի խոսքերով՝ շարունակվելու է Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև երկկողմանի համագործակցությունը:
Ակնկալվում է, որ դրանում քննարկվելիք հիմնական թեմաներից մեկը լինելու է Սիրիայի հարցը:
Ադրբեջանից համանախագահները կմեկնեն Հայաստան:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Անատոլի Անտոնովն ու Ռամիզ Նաջաֆովը:
Այս մասին հայտարարել է Հունաստանի Գլխավոր շտաբը:
Amnesty İnternational (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին իր տարեկան զեկույցը:
Բողոքների պատճառներ են հանդիսացել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված կոռուպցիայի, խաղաղ պայմաններում զինվորների մահվան և իշխանությունների կեղծիքների հետ:
Նշվում է, որ Ախվլեդիանին Բաքու էր ժամանել՝ դասընթացներ անցկացնելու համար:
«Առաջին հերթին արձանագրում ենք, որ Վերահսկիչ պալատը մեծածավալ աշխատանք է կատարել։ Բացահայտված խնդիրների գրեթե 80 տոկոսի հետ նաև դուք համաձայնել եք, և կա խնդիրների 20 տոկոսը, որտեղ անհամաձայնություն կա, դրանք էլ անհրաժեշտ է համատեղ աշխատել և պարզաբանում տալ»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Դպրոցը, հատկապես ավագ դպրոցն այն լակմուսի թուղթն է, որ հստակորեն երևան է հանում ամեն ինչ: Այստեղ արագորեն տարորոշվում են լավ ու ոչ այնքան գիտակ մասնագետները, հոգեբան ու պարզապես ժամավճարով աշխատող ուսուցիչները, որոնց համար էականն իրենց դասաժամը տրամաբանական ավարտին հասցնելն է միայն, նյարդերից թույլ և ուժեղ, իրենց արած գործը բավականությամբ և որպես պարզապես պարտականություն կատարող մանկավարժները, և այլք:
2012 թվականի մայիսի 21-ի դրությամբ՝ կալանավայրերում էր գտնվում 23.646 մարդ:
Ակնկալվում է, որ կամրջի կառուցումը կավարտվի մինչև 2015 թվականը և նույն տարում էլ այն կհանձնվի շահագործման:
«Հաշվի առնլով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց՝ 156 դրամ»:
Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ օրենքի առջև բոլորն են հավասար, այդ թվում նաև հոգևորականության ու կառավարության ներկայացուցիչները:
Իսրայելական «ԱՐԿԻԱ» ավիաընկերությունը սկսում է Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթի իրականացումը: