![](/banners/BeFunky-design.jpg)
Բայդենն ու Պորոշենկոն քննարկել են Դոնբասի խաղաղության պլանի իրագործման հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/pic_caee77c1b6bf3db12e400780b9473181.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ժամանակ հաստատել է, որ ԱՄՆ-ը մտադիր է օգնել Ուկրաինային:
Բայդենը նաև հաստատել է, որ պատրաստ է ջանքեր գործադրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջոցով Ուկրաինային միջոցներ հատկացնելու համար: Նա Ուկրաինայի իշխանություններին խոստացել է օգնել Դոնբասում խաղաղության պլանի իրագործման համար:
Պորոշենկոն իր հերթին ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Ուկրաինայի ազատության աջակցման մասին» օրենքի ընդունումը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մոտ ժամանակներս կստորագրի օրենսդրական այդ կարևոր ակտը, ինչը կվկայի Ուկրաինայի հետ ամերիկյան ժողովրդի համերաշխության մասին: