ԵՄ-ին զարմացրել է Էրդողանի հայտարարությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիին զարմացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որը քննադատել է ԵՄ-ին` նրան մեղադրելով երկրի ներքին գործերին միջամտելու մեջ.
«Ես տեսա նախագահ Էրդողանի արձագանքը: Ես մեծապես զարմացա, քանի որ նախորդ շաբաթ կատարած (թուրքական) այցի ժամանակ մենք կառուցողական քննարկում ունեցանք նրա, ինչպես նաև վարչապետի ու շատ նախարարների հետ: Մենք պայմանավորվեցինք, որ անգամ պետք չէ պայմանավորվել այն մասին, որ կա ԵՄ-ի ու Թուրքիայի միջև նոր սկիզբ դնելու հնարավորություն:
Այցի ժամանակ կառավարության անդամերը խոսում էին այն մասին, որ Թուրքիայի համար դեպի ԵՄ տանող ճանապարհը կայանում է ոչ այնքան տնտեսական շահերում, որքան որ արժեքներում` սկսած ժողովրդավարությունից ու իրավունքի գերակայությունից: Կարծում եմ, որ Թուրքիայի շահերից է բխում այդ պարտավորությունների հետևողական պահպանումը: Բրյուսելում առկա է կամք` նոր սկզբի վրա աշխատելու համար»: