Բաժիններ՝

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա բարեփոխումների ու հանրաքվեի անցկացումից հետո. Յացենյուկ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան բարեփոխումների ու հանրաքվեի անցկացումից հետո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ.

«9 ամիս առաջ ես կանգնած էի այստեղ և ասացի, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դեռ դրված չէ օրակարգում: Սակայն դրանից հետո մեր ռադարների էկրանները նկատելիորեն փոխվել են: Մենք դրանցում տեսնում ենք ռուսական տանկեր, ռուս զինվորներ ու ռուսական ճտքակոշիկներ մեր տարածքում:

Ես ցանկանում եմ հստակ ասել, որ Ուկրաինայի նախագահը, վարչապետը և ուկրաինական ողջ իշխանությունն ընդհանուր դիրքորոշում ունեն համաուկրաինական անվտանգության շուրջ: Դա մեր ընդհանուր որոշումն է. չեղյալ հայտարարել ոչ բլոկային կարգավիճակը, որը Ռուսաստանին «նվիրվել» է նախագահ Յանուկովիչը:

Երկրորդ քայլն այն է, որ մենք պետք է բարեփոխումներ անցկացնենք անվտանգության, քաղաքականության, տնտեսության, դատական համակարգի ոլորտներում: Իսկ երրորդ քայլը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների հարցի շուրջ հանրաքվե անցկացնելն է: Չորրորդ քայլը, եթե մենք հաջողությամբ անցնենք նախորդ քայլերը, կլինի այն, որ մենք պատրաստ կլինենք միանալ դաշինքին: Այդպիսին է «Ճանապարհային քարտեզը», որով առաջնորդվելու է Ուկրաինան»:

Յացենյուկը Բրյուսել կատարած այցի շրջանակներում բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս