Բաժիններ՝

Սիդնեյի ոստիկանությունն ազատել է պատանդներին. կան զոհեր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիդնեյի ոստիկանությունն ազատել է պատանդներին, որոնք ավելի քան 16 ժամ շարունակ գերի են պահվել «Իսլամական պետության» ինքնահռչակ քարոզչի մոտ: Որոշ ժամանակ ոստիկանությունը չի ձեռնարկել որևէ միջոց` չցանկանալով վտանգել պատանդների կյանքը:

Փորձագետների խոսքերով` իրավապահներն ամենայն հավանականությամբ սպասել են առավոտյան, երբ իսլամականը հոգնած կլինի և կորցրած կլինի զգոնությունը: Սակայն գիշերային ժամերին կրակոցներ և պայթյուն հիշեցնող ձայն է լսվել սրճարանում, ուր իսլամականը պատանդ է վերցրել մարդկանց:

Դրանից հետո զինված ոստիկանները մուտք են գործել սրճարան, իսկ նրանց հետևից այնտեղ են մուտք գործել բժիշկները: Ոստիկանությունը հայտնել է 34 և 50 տարեկան երկու տղամարդու, ինչպես նաև 38-ամյա կնոջ զոհվելու մասին: Կան վիրավորներ: Սիդնեյի ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է «սիդնեյան պաշարման» ավարտի մասին:

Ահաբեկիչը պատանդներ վերցնելուց հետո պահանջել էր ուղիղ բանակցություններ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի հետո: Ավելի ուշ հայտնի էր դարձել նրա անունը` Շեյկ Ման Խարոն Մոնիս, որին ոչ վաղ անցյալում էին գրավի դիմաց ազատել: Նրան ձերբակալել էին սպանության մասնակից լինելու կասկածանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031