Բաժիններ՝

ԵՏՄ-ի գործարկմամբ համագործակցության նոր հեռանկարներ են բացվում Ռուսաստանի ու Ղազախստանի միջև. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` կապված Անկախության օրվա հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ` Պուտինը բարձր է գնահատել Ղազախստանի ձեռքբերումները տնտեսական, սոցիալական ու գիտատեխնիկական ոլորտներում` ընդգծելով երկրի արժանի հեղինակությունը համաշխարհային արենայում ու նրա կառուցողական դերը միջազգային օրակարգի այժմեական հարցերի լուծման մեջ:

Պուտինը նաև ընդգծել է Ռուսաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունների բարեկամական, գործընկերային ու բարիդրացիական բնույթը, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության նոր հեռանկարները, որոնք բացվում են ԵՏՄ-ի գործարկմամբ:

Պուտինը վստահություն է հայտնել, որ հետագայում երկու երկրների միջև արդյունավետորեն կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հենքով փոխշահավետ կապերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031