Բաժիններ՝

Համացանցի նորահայտ աստղը. կանաչ կատու (լուսանկարներ, տեսանյութ)

Ունիկալ զմրուխտե կատու:

Աներևակայելի կատուն, որը հայտնվել է Վառնայի (Բուլղարիա) փողոցներում, անհանգստացրել է հանրությանը: Նրա զմրուխտե գույնը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս կենդանիների պաշտպաններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց, որոնց այդպես էլ չհաջողվեց բացահայտել անսովոր գունավորման գաղտնիքը:

Կատու, որն ինքն իրեն ներկել է կանաչ գույնով:

Սա ֆոտոշոփ չէ, այլ իրական կանաչ կատու, որին կարելի է հանդիպել Վառնայի փողոցներում: Քաղաքի բնակիչները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ` ի՞նչ է դա. չար կատա՞կ, թե՞ տերերի տարօրինակությունն է: Նույնիսկ facebook-ում կոորդինացման խումբ էր ստեղծվել մեղավորներին գտնելու համար:

Կարդացեք նաև

green-cat-varna-bulgaria-5

green-cat-varna-bulgaria-1

Արտասովոր գունավորմամբ հմայիչ կատու:

Որոշ ժամանակ անց հնարավոր եղավ հետևել խեղճ կենդանուն և պարզել, որ անբնական ներկման պատճառը նրա` ավտոտնակում կանաչ չոր ներկի վրա քնելու սովորությունն է:

Մինչ օրս կատվին բռնելու ու նախկին տեսքին բերելու բոլոր փորձերը ձախողվել են: Բայց նա արդեն հասցրել է փառք գտնել և հայտնի դառնալ:

Պատրաստեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031