Բաժիններ՝

Պակիստանում թալիբների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` առնվազն 26 մարդ է զոհվել և ավելի քան 45 մարդ է վիրավորվել Պակիստանի Փեշավար քաղաքի դպրոցի վրա թալիբների իրականացրած հարձակման հետևանքով: Զոհվածներից 20-ը դպրոցականներ են:

Այս մասին հայտարարել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները: Նրանց խոսքերով` դպրոցի շենքում գրանցվել է ուժգին պայթյուն: Նախնական տվյալներով` զինյալներն ունեն մահապարտի գոտի, նռնակներ ու ավտոմատ զենք:

Հայտնի է, որ ծայրահեղակաները կրել են պակիստանցի զինվորականների հագուստ, մոտոցիկլետներով մոտեցել են ուսումնական հաստատության շենքին ու անկանոն կրակ են բացել անվտանգության աշխատակիցների վրա:

Դրանից հետո զինյալները փողոցում գտնվող երեխաներին մտցրել են շենքի մեջ և սկսել են կրակել դեպքի վայր ժամանած ոստիկանների ու զինվորականների վրա: Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ շենքում կարող է գտնվել մոտ 500 ուսանող ու ուսուցիչ:

Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել է «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժումը: Ահաբեկիչները դեռ առաջ չեն քաում որևէ պահանջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031