Բաժիններ՝

Մադուրոն կոչ է արել ռազմական հանցանքների համար դատել «իմպերիալիստներին»

Noticias24-ի փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում ամերիկյան պատժամիջոցների դեմ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ կոչ է արել ռազմական հանցանքների համար դատել «իմպերիալիստներին»: Նա մտադիր է համապատասխան առաջարկով դիմել երկրի Ազգային ժողովին:

Նա ընդգծել է, որ պետք է դատել այն բոլոր «իմպերիալիստներին», որոնք ռմբակոծել են Լիբիան, Իրաքը, Սիրիան ու կործանել են եղբայրական երկրները: Մադուրոյի խոսքերով` ռազմական հանցանքներ գործածների թվում է նաև Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Մարիա Ասնարը.

«Ասնարը մարդասպան է, Ֆրանսիսկո Ֆրանկոյի ֆաշիզմի ժառանգորդը, նա պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առջև: Նախկին վարչապետ Ասնարը ստել է` պաշտպանելով Ջորջ Բուշ-կրտսերի կեղծիքը, ինչն իր հերթին դարձավ հիմնական շարժիչ ուժը` 2003 թվականին Իրաք ներխուժելու ու ժողովրդին ռմբային հարվածներ հասցնելու համար: Իմպերիալիստական այդ պատերազմի հետևանքով զոհվեց 1.2 միլիոն իրաքցի»:

Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ սենատը հաստատեց այն օրինագիծը, որը նախատեսում է արգելել վենեսուելացի այն պաշտոնյաներին վիզա տրամադրելը, որոնք Վաշինգտոնի կարծիքով մասնակից են այս տարեսկզբին Վենեսուելայում գրանցված անկարգությունների ժամանակ մարդու իրավուքնների խախտումներին:

Դեկտեմբերի 13-ին Մադուրոն հայտարարեց, որ այդ պատժամիջոցները միտված են երկրում ռազմական հեղաշրջում հրահրելուն: Նա նաև Վենեսուելայում ԱՄՆ-ի դեսպանատանը մեղադրեց իրեն գահընկեց անելու դավ նյութելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031