Բրյուսելն ու Կիևը համաձայնեցրել են 2015-2017 թվականներին Ուկրաինայի վերականգնման ընդհանուր պլանը
Ukrinform-ի փոխանցմամբ` ԵՄ-ը և Ուկրաինայի կառավարությունը պայմանավորվել են 2015-2017 թվականներին Ուկրաինայի վերականգնման ընդհանուր պլանի իրագործման շուրջ: Այս մասին նշված է երեկ Բրյուսելում անցկացված ԵՄ-Ուկրաինան Ասոցացման խորհրդի նիստում ընդունված որոշման մեջ:
ԵՄ-ն ու Ուկրաինան պայմանավորվել են հստակեցնել առաջնահերթությունները և բարեփոխումների իրագործման ու վերականգնման համար ներգրավել միջազգային աջակցություն: Դրա հետ կապված` Ասոցացման խորհուրդն ընդգծել է 2015 թվականի սկզբին Ուկրաինայի աջակցության վերաբերյալ միջազգային կոնֆերանս անցկացնելու կարևորությունը:
Կողմերը նաև ընդգծել են ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման միջոցով ժողովրդավարական, կայուն ու բարգավաճ Ուկրաինայի զարգացման ընդհանուր նպատակը: