«Իսլամական պետությունը» զինյալի է վերածել 350 անչափահասի
ABC News-ի փոխանցմամբ` «Իսլամական պետությունը» հավաքագրում է երեխաներին և նրանց ուղարկում է մարզաճամաբր, ուր նրանք անցնում են ռազմական նախապատրաստություն: Այս մասին ՄԱԿ ԱԽ-ի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:
Նրա խոսքերով` Սիրիայի Ռաքքահ քաղաքում գտնվող «Իսլամական պետության» ճամբարում ռազմական պատրաստություն է անցել 350 երեխա, որոնցից ամենակրտսերը 5 տարեկան է: Ամոսը հավելել է, որ անհապաղ հումանիտար օգնության կարիք ունեցող երեխաների թիվը ներկայումս հասել է 5.6 միլիոնի, մինչդեռ փետրվարին այն կազմում էր 4 միլիոն.
«Երեխաներին սպանում են, կտտանքների ու սեռական բռնությունների են ենթարկում: Գնալով ավելի հաճախ են ստացվում «Իսլամական պետության» զինյալների կողմից երեխաներին հրապարակավ մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները»: