Բաժիններ՝

Նազարբաևը կարող է միջնորդի դերում հանդես գալ Դոնբասի շուրջ բանակցություններում. աղբյուր

ZN.UA-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 22-ին Ուկրաինա պետք է ժամանի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը: Այցի հիմնական նպատակն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար բանակցություններում Նազարբաևի միջնորդական առաքելությունն է:

Բացի այդ, ակնկալվում է, որ մինչև ընթացիկ շաբաթվա ավարտ Ղազախստանի կառավարությունը որոշում կընդունի Ուկրաինային հումանիտար օգնություն հատկացնելու մասին, որը Խարկով կհասցվի երկաթուղային ճանապարհով:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պետի տեղակալ Վալերի Չալին երեկ հայտարարել է, որ մոտ ժամանակներս եռակողմ շփման խմբի գումարման մասին կարող են բանակցություններ անցկացվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031