Այս տարի, ավանդույթի համաձայն, կառնավալը պետք է սկսվի բանալիների հանձնման արարողությամբ, երբ քաղաքային խորհրդի ղեկավարը դրանք հանդիսավոր կերպով կհանձնի Մոմո արքային՝ տոնի ղեկավարին: Միջոցառմանը կմասնակցի նաև կառնավալի թագուհին, ով ընտրվել է հատուկ քվեարկության արդյունքում:
«Ինքնաթիռը հայտնաբերվել է Օրսկից 20-30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ամբողջովին ոչնչացվել է, զոհվել է երեք մարդ»,- ասել է նա:
Ոստիկանները բռնել են կողուպուտ կատարողին:
ԱՄՆ-ի Թենեսի նահանգի դատարանը 8-ամյա աղջկա սպանության գործում մեղավոր է ճանաչել մի 11-ամյա տղայի:
Բահրեյնի թագավորության զինվորները պատրաստ են Սիրիայում մասնակցել ցամաքային օպերացիայի ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի շրջանակում:
Սիրիայի ընդդիմությունը, որը կազմավորվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով, որոշել է դադարեցնել միջսիրիական հակամարտության կարգավորման շուրջ Ժնևում երկխոսությունը` Սիրիայի բանակի հաջողությունների պատճառով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտածում էր, թե ռուսական ավիահարվածները Սիրիայում կարող են փոխել պատերազմի ընթացքը, սակայն Սիրիայի կառավարական բանակի առաջխաղացման տեմպերը նրան հիասթափեցրել են, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ռուսական բանակին մոտ կանգնած իր աղբյուրին:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նախնական կերպով համաձայնել է մարմնավորել ՌԴ նախագահի դերը, հայտնում է Дождь հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին, որը մոտ է կանգնած Knights Bridge Entertainment կինոընկերությանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները «Երևան-Մոսկվա» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1991 թ. ծնված Լևոն Բ.-ին:
Թայվանում 17 հարկանի շինության փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 11 մարդու, հայտնում է Associated Press-ը՝ ում կատարելով երկրի իշխանություններին:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի կենտրոնում շարունակվում են հակամարտությունները թուրքական բանակի ու քրդերի միջև, ինտենսիվ մարտ է ընթանում հրետանիի ու գնդացիրների կիրառմամբ, հայտնում է RIA Novosti-ն թղթակիցը դեպքի վայրից: Համազարկերի ձայնը տարածվել է ողջ քաղաքում:
Միկրոբլոգների Twitter ծառայության ղեկավարությունը արգելափակել է ավելի քան 125 հազար օգտահաշիվ ահաբեկչության դեմ պայքարի լայնամասշտաբ ծրագրի շրջանակում:
Հետիոտնի համար նման պարագաներ Հայաստանում ներկայացնելու միտքը հղացավ այն ժամանակ, երբ «Լուսատիտիկ» ընկերության տնօրեն, «Լուսավորված եմ, անվտանգ եմ» նախաձեռնության հեղինակ Զորիկ Հանիսյանի կյանքում տեղի ունեցավ մի միջադեպ: Նա շատ դժվարությամբ կարողացավ խուսափել հետիոտնին վրաերթի ենթարկելուց: Պատճառը եղել է ոչ բավարար լուսավորվածությունը:
«Որքանով ես գիտեմ, արարողակարգով նախատեսված չեն համատեղ աղոթքներ: Հանդիպումը տեղի է ունենալու օդանավակայանում, այսինքն, կրոնական տարածքից դուրս, և այն բաղկացած է լինելու երկխոսությունից և հռչակագրի ստորագրումից»,- ասել է Իլարիոնը:
Փետրվարի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խոսել է Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Չելսիի» հետ խաղի նշանակության մասին: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին, Լոնդոնում:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի խաղաղ բնակչությանը սպանելու մեջ: Ռուսական ավիահարվածներից մահանում են մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, հայտարարել է Քերին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին` ժամը 14:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է:
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային շրջաններում Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճամբարների վրա:
ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է` նպաստել շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը: Այսօր հրապարակվել են ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Բանակցությունները կոնսորցիումի հետ հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ, գտնվում են ակտիվ փուլում: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», երեկ լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Պուերտո-Ռիկոյի նահանգապետ Ալեխանդրո Գարիսիա Պադիլյան արտակարգ դրություն է հայտարարել առողջապահության գծով՝ կապված Զիկա վիրուսի տարածման հետ, հայտնում է Reuters-ը:
34 զինված խմբավորում է աշխարհի տարբեր ծայրերից հավատարմություն հայտնել ԴԱԻՇ-ին ու այս տարի այդ թիվը կարող է ավելանալ: Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտնում է TASS-ը:
Իրանը մտադրություն է հայտնել հրաժարվել մատակարարված նավթի դիմաց վճարը ստանալ դոլարով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրանի ազգային նավթային ընկերությունում իր աղբյուրին:
Համեստ, ազնիվ, իր ուժերի սահմաններում սովորող, համեստ ընտանիքի երեխա էր, կարգապահ էր ու երբեք չէր բացակայում դասերից, շատ ընկերասեր էր
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյի հետ՝ հետևյալ գրառմամբ. «Զվարճալի երեկո իմ շախմատի նոր մարզիչ Էստեբան Գրաներոյի հետ»:
Կանադան Իրանի վրայից հանել է տնտեսական պատժամիջոցների մի մասը: Այս մասին ասվում է երկրի արտգործնախարարության կայքում:
Փետրվարի 5-ին Աթենքում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ցույց, որի ժամանակ ցուցարարները փորձել են Հունաստանի խորհրդարանի շենք մտցնել ավանակի, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով հունական լրատվամիջոցներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան ու Դամասկոսը մեղավոր են Սիրիայում 400 հազար մարդու մահվան մեջ:
Փետրվարի 6-ին, ժամը 05.24-ին ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ-Ապարան ավտոճանապարհին՝ խաչմերուկի մոտակայքում, «ВАЗ-21010» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: