Բաժիններ՝

Արգենտինական մամուլը բարկացրել է Մեսսիին

Արգենտինայի հավաքականի և կատալոնական ակումբի առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դժգոհել է արգենտինական մամուլի վատ աշխատանքից: Արգենտինական մամուլը միշտ քննադատում է Մեսսիին՝ հավաքականի հետ կապված մանրուքների համար:

Մեսսին նշել է, որ իրեն չի անհանգստացնում քննադատությունը և այն, ինչ գրում են լրատվամիջոցները:

«ԶԼՄ-ները հասարակության կարծիքն են ձևավորում: Արգենտինայում այդպես չէ: Այստեղ ֆանատիզմն ավելի ուժեղ է գտնվում, քան լրագրողի քննադատությունը»,- նշել է Մեսսին:

 

Ֆուտբոլիստին բարկացել է նաև այն, որ մամուլը քննադատում ու վերլուծում է միայն որոշ դրվագներ, այլ ոչ՝ ողջ խաղը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս