Բաժիններ՝

Անհամբեր կանայք ավելի վաղ են ծերանում. գիտնականներ

Սինգապուրցի, շվեյցարացի և ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել կանանց արագ ծերացման և նրանց անհամբերության միջև: Հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, իսկ դրա մասին հակիրճ հաղորդվում է Medical Xpress կայքում:

Գիտնականների խոսքով՝ լեյկոցիտների մարմնիկավերջույթների երկարությունը երիտասարդ այն կանանց մոտ, որոնք հոգեբանական թեստավորման ընթացքում մեծ անհամբերություն են դրսեւորել, ավելի փոքր է եղել, քան նրանց ավելի համբերատար հասակակիցների մոտ:

Մարմնիկավերջույթները, որոնք քրոմոսոմների ծայրի հատվածն են եւ կատարում են պաշտպանական գործառույթներ, ժամանակի ընթացքում կարճանում են, ուստիև դրանց չափը նշում է օրգանիզմի կենսաբանական տարիքը:

Հետազոտությանը մասնակցել են 21-22 տարեկան 1158 չինացի ուսանողներ և ուսանողուհիներ: Արյան նմուշ վերցնելու համար նրանց առաջարկվել է դրամական վարձատրություն, որը կարելի էր ստանալ անմիջապես (ավելի փոքր ծավալով) կամ որոշ ժամանակ անց (ավելի մեծ ծավալով): Հենց դա էլ եղել է թեստավորումը:

Արագացված ծերացման եւ անհամբերության միջեւ կապ պատանիների մոտ չի հայտնաբերվել: Մասնագետները նշում են, որ չգիտեն դիտարկվող կապի պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս