«Ես հարգում եմ Կրիշտիանու Ռոնալդուին, բայց ոչ ավելի». Լիոնել Մեսսի
Աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների ցիտատները մեկը մյուսի մասին ավելացան ևս մեկով:
«Մենք պրոֆեսիոնալ ենք, որոնք պաշտպանում են իրենց թիմերի պատիվը, և մրցակիցներ ենք դաշտում: Երբեմն հաղթում է մեկը, երբեմն` մյուսը: Ես հարգում եմ Ռոնալդուին, բայց ոչ ավելի»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Այս մրցաշրջանում Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում և խփել է 31 գնդակ:
Կրիշտիանու Ռոնալդուն 34 խաղում դարձել է 33 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



