Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ոչ ոքի խաղաց «Հերտայի» հետ (0:0), «Բայերը»` «Բավարիայի» (0:0), իսկ «Շալկե-04»-ը ջախջախեց «Վոլֆսբուրգին» (3:0):
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ժամանակավորապես փակել է իր գրասենյակը Գազայի հատվածում տեղացիների կողմից շենքը գրոհելու շարունակական փորձերի հետևանքով, հայտնում է Daily Mail-ը:
«Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարցում։ Նաև տարածաշրջանային զարգացումները նոր հնարավորություններ կարող են բացել. Խոսքն Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ հավելելով, որ նոր շրջափուլում Վրաստանն ու Հայաստանը պետք է նոր ձևաչափով համագործակցեն։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը առաջ են շարժվում Հալեպ նահանգի հյուսիսով, տեղեկացնում է LifeNews-ը: Սիրիական բանակի զինյալներին արդեն հաջողվել է ազատել Ռետյան քաղաքը:
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինվորական թղթակից Յուսեֆ Դաշուն սպանվել է Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ռետյան քաղաքի գրոհը լուսաբանելիս: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Հեզբոլլահին» մոտ կանգնած աղբյուրներին:
Գորիսում լուրեր են տարածվել, որ մահացել է Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը: Գորիսում նա հայտնի է Հոպոպ մականունով:
Երեկ Թուրքիայի արևելյան Շիրնակ նահանգի քրդաբնակ Ջիզրե շրջանում տներից մեկի նկուղում սպանվել են տասնյակ քուրդ զինյալներ:
Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ggtaxi-ի կազմակերպած ակցիան, որի նպատակն էր՝ օգտակար լինել հայ զինվորին: Ակցիան նվիրված էր Հունվարի 28-ին՝ Հայկական բանակի օրվան: Սակայն ակտիվորեն տարածվող գրիպի պատճառով, հաշվի առնելով Պաշտպանության նախարարության հորդորը, ակցիան հետաձգվել էր:
Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ պարտվեց «Լեսթերին» (1:3), «Արսենալը» հաղթեց «Բորնմուտին» (2:0), իսկ «Չելսին» ոչ ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդին» (1:1):
Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 73-ամյա տարեց մի կին, ում մոտ ախտորոշվել է «գլխի ձախից գագաթնային շրջանի կտրած արյունահոսող վերք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք»:
Փետրվարի 6-ին, ժամը 21.20-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուբարո» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Սուբարո»-ն բախվել է լուսացույցին:
Տեսնես Հայաստանում այդ ո՞ր կառույցն է վերահսկելու ու բացահայտելու այս հանձնաժողովի փոշիացումները՝ նախագահականի՞, թե՞՝ կառավարության:
Արդեն երկու տարի է ինչ Իրաքի եզդիաբնակ Շանգալի մարզը գտնվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների վերահսկողության ներքո: Իսլամականներին հաջողվեց մարզը գրավել մի քանի ժամվա ընթացքում:
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Էյբարին» (3:1), «Բարսելոնան»` «Լևանտեին» (2:0), իսկ «Ռեալը» հաղթեց «Գրանադային» (2:1):
Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր, թե՝ «իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել»:
Վայք – Սարավան, Նոյեմբերյան – Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Երեւանում դասախոսություններով հանդես գալու համար իրենց համաձայնությունն են տվել կենսաբաններ Աարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, քիմիկոս եւ ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ուորենը (Ավստրալիա) եւ քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):
Կաշառք պահանջելու կասկածանքով ձերբակալված՝ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակիցներն էլ ազատ են արձակվել:
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ինտերը» ոչ ոքի է խաղացել «Վերոնայի» հետ (3:3), «Նապոլին» հաղթել է «Կարպիին» (1:0), իսկ «Յուվենտուսը»` «Ֆրոզինոնեին» (2:0):
Իրանը էլեկտրափոխանցման լարերի երրորդ գծի կառուցման շրջանակում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հնգակի ավելացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
«Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները խափանել են Ժնևում խաղաղ բանակցությունները, գրում է The Financial Times-ը:
«Անցած գիշեր ամենուրեք դիտվել են առատ տեղումներ: Առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի կեսի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ, Ապարանում՝ 68սմ, Հրազդանում՝ 73սմ, Ֆոնտանում՝ 53սմ»:
Գողության մեջ կասկածվում է Նոյեմբերյանի զորամասի սպա , եւս՝ 2 հոգի: Սպան ներկայումս գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում:
Վայք-Սարավան, Նոյեմբերյան-Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Սիրիական բանակն ակտիվացրել է հարձակողական գործողությունները Հալեպից հյուսիս եւ արեւելք ընկած շրջաններում՝ ընդլայնելով իր հսկողության գոտին երկրի հյուսիսային մայրաքաղաքի եւ Թուրքիայի սահմանի միջեւ:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Իրաքի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը խստացնելու մասին:
«Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտեցին այդ արձակումը»,- լրագրողներին հայտարարել է Վենեսուելայի դեսպան Ռաֆայել Դարիո Ռամիրես Կարենյոն, որն այս ամիս նախագահում է ԱԽ-ում: Նրա խոսքով՝ արձակումը «Անվտանգության խորհրդի բանաձեւերի լուրջ խախտում էր»:
«2015թ. հունվար-դեկտեմբերին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը, այսինքն` հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետության ժամանումների թվին, կազմել է 43 հազար: Այս ցուցանիշը 1800-ով կամ 4,2 տոկոսով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից»,-ասաց Գագիկ Եգանյանը: