Բաժիններ՝

Շոկոլադե նապաստակներ՝ Քամբերբեթչի դեմքով

Մեծ Բրիտանիայի հարավում գտնվող Բրայթոն քաղաքում շոկոլադագործ Ջեն Լինդսեյ Քլարքն ստեղծել է շոկոլադե նապաստակների շարք՝ դերասան Բենեդիկտ Քամբերբեթչի դեմքով: Ֆիգուրներից յուրաքանչյուրը կշռում է 400 գրամ եւ արժե 50 ֆունտ (շուրջ 70 դոլար): Այդ մասի  գրում է The Daily Mail-ը:

37-ամյա հրուշակագործը շոկոլադե ֆիգուրների շարքն անվանել է Cumberbunny: Փողկապներով զարդարված քաղցրավենիքները, որոնք պատված են 22-կարատանոց ուտելի ոսկով եւ փայլափոշիով, հասանելի են սպիտակ, կաթնային եւ մուգ շոկոլադով:

«Բոլորն էլ կցանկանային համտեսել Բենեդիկտի մի կտորը: Ես պլանավորում եմ նապաստակներից մեկն ուղարկել Քամբերբեթչի մորը: Բայ ոչ նրան: Տարօրինակ կլինի, եթե նա ուտի սեփական դեմքը»,-ասել է Լինդսեյ Քլարքը: Կինը շոկոլադից պատրաստել է նաեւ դերասանի ֆիգուրը՝ ամբողջ հասակով մեկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս