Բաժիններ՝

Նիկոլ Շերզինգերը կնկարահանվի «Կեղտոտ պարերի» ռեմեյքում

Pussycat Dolls խմբի նախկին երգչուհի Նիկոլ Շերզինգերը կնկարահանվի «Կեղտոտ պարեր» մելոդրամայի ռեմեյքու: Նա խաղալու է Փենիի՝ գլխավոր հերոսի պարային առաջին զուգընկերուհու դերը: Երգչուհին կմիանա Էբիգեյլ Բրեսլինին եւ Քոլթ Փրաթսուին, որոնք մարմնավորելու են հիմնական գործող անձանց:

Հեռուստատեսային ֆիլմը բաժանելու են երեք մասի, պրեմիերայի ամսաթիվը դեռեւս չի ճշտվել: Նախագծի վրա աշխատում է օրիգինալ ժապավենի պրոդյուսեր եւ սցենարիստ Էլեոնորա Բերգսթինը:

Առաջին ֆիլմում Փենիի դերում հանդես է եկել դերասանուհի եւ պրոֆեսիոնալ պարուհի Սինթիա Ռոդեսը: Շերզինգերն ավելի հայտնի Է որպես բանաստեղծ, բայց 2010 թվականին նա ABC-ում հաղթել է «Պարեր աստղերի հետ» շոուի ամերիկյան տարբերակի տասներորդ սեզոնում:

«Կեղտոտ պարեր» մելոդրաման էկրան է բարձրացել 1987 թվականին: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Ջենիֆեր Գրեյը եւ Պատրիկ Սուեյզին: Չնայած փոքր բյուջեին (6 մլն դոլար), կինոնկարը հաջողություն է ունեցել վարձույթում եւ վաստակել ավելի քան 200 մլն դոլար: «Կեղտոտ պարեր»-ին մասնակցությունը երկու դերասաններին բերեց «Ոսկե գլոբուսի» անվանակարգեր: Ֆիլմի գլխավոր երաժշտական թեման՝ The Time of My Life երգը, նվաճել է «Գլոբուս» եւ «Օսկար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս