Բաժիններ՝

Չինական Vivo-ն ներկայացրել է 6 գիգաբայթ հիշողությամբ աշխարհում առաջին սմարթֆոնը

Չինաստանի Vivo ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին սմարթֆոնը՝ հանդերձված վեց գիգաբայթ գործառնական հիշողությամբ: Այս մասին հաղորդել է Engadget-ը:

Xplay5 մոդելն արտաքինից հիշեցնում է այլ ընկերությունների միանգամից երկու հանրաճանաչ առաջատար սմարթֆոններ. եզրերում կորացող ճակատային վահանը պատրաստված է Samsung Galaxy S6 Edge-ի ոճով, դարձերեսի դիզայնը կրում է վեցերորդ սերնդի iPhone-ի ազդեցությունը:

5,46-դյույմանոց Super AMOLED էկրանով սարքը վաճառքի կհանվի երկու լրակազմով: LPDDR4 տիպի 6 գիգաբայթ գործառնական հիշողությամբ հանդերձված է սոսկ դրանցից մեկը՝ Flagship Edition-ը: Դրա մեջ նաեւ մտնում են Snapdragon 820 պրոցեսորը եւ ձայնի երեք ուժեղարարներ:

Vivo Xplay5 սովորական տարբերակը հանդերձված է 4 գիգաբայթ գործառնական հիշողությամբ եւ Snapdragon 652 պրոցեսորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս