
Արսեն Վենգերն ամառային տրանսֆերների համար կստանա 95 միլիոն եվրո

«Արսենալը» կերկարաձգի նաև պայմանագրերն առաջատարների հետ: «Արսենալի» համար առաջնային կլինի կենտրոնական պաշտպանի և կիսապաշտպանի ձեռքբերումը: Լոնդոնյան ակումբին հետաքրքրում է նաև «Լեսթերի» 21-ամյա ձախ պաշտպան Բեն Չիլուելը:
Ըստ The Telegraph-ի տեղեկության՝ ղեկավարությունը Վենգերին կտրամադրի 95 մլն եվրո: «Արսենալի» ղեկավարների համար առաջնային կլինի նաև պայմանագրերի երկարաձգումը Վենգերի, Սանչեսի և Օզիլի հետ:
«Արսենալը» ցանկանում է պահպանել նաև Կասորլային, Օքսլեյթ-Չեմբեռլենին, Ռեմզիին, Ուիլշերին և Մերթեզակերին, որոնց պայմանագրերի ժամկետները լրանում են 2017 և 2018թթ.: Ամռանը «Էմիրեյթսը», ամենայն հավանականությամբ, կլքեն Գիբսը, Դեբյուշին, Ֆլամինին, Արտետան և Ռոսիցկին:
«Արսենալը» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` ետ մնալով առաջատար «Լեսթերից» 6 միավորով:
Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչն է 1996թ.-ից, և 66-ամյա մարզչի ակտիվում կա 15 տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը