Բաժիններ՝

Մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան

Մոսկվայում մարտի 3-ի առավոտյան մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան, հայտնում է LifeNews-ը:

Դերասանուհին գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ հայտնվել էր սրտային նոպայից հետո: Նատալյա Կրաչկովսկայան հոսպիտալացվել էր փետրվարի 27-ին «միոկարդի ինֆարկտ» ախտորոշմամբ: Վերջին օրերին բժիշկներն արել են ամեն ինչ սիրված դերասանուհու կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն: Դերասանուհին գտնվել է ծանր վիճակում, բացի այդ, ունեցել է բուժմանը խոչընդոտող մի շարք այլ հիվանդություններ:

c395e7be1c692d7fd0123d6553a869f8

Կրաչկովսկայան ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի էր, ով արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման։ Նա ճանաչում է ստացել «12 աթոռ» ֆիլմում մադամ Գրիցացուևայի կերպարը մարմնավորելուց հետո: Նկարահանվել է «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Եղեք իմ ամուսինը», «Չի կարող պատահել» ֆիլմերում:
Նրա դերասանական կարիերան տևել է ավելի քան 40 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս