«Թումոյի» խմբերը աշխատում են «Ավրորա» մրցանակի ձևավորման վրա
The 100LIVES նախաձեռնության ներկայացուցիչները մարտի 2-ին «Թումո Երևանում» էին: Նրանք եկել էին ծանոթանալու այն ուսանողների հետ, ովքեր համագործակցության շրջանակներում աշխատում են «Ավրորա» մրցանակի ձևավորման վրա, ու ևս մեկ անգամ քննարկելու նախագծի նպատակներն ու ընթացքը: Նրանց դիմավորեցին դասընթացավա րները և ուսանողները՝պատրաստ լսելու ու քննարկելու մրցանակների ստեղծման բոլոր անհրաժեշտ կողմերը:
Չորս աշխատարան, 4 ղեկավար, 22 ուսանող: Երեքուկես շաբաթների ընթացքում այս խմբերը կաշխատեն, կմտածեն, կ նախագծեն ու կհամագործակցեն՝ստեղծելու «Ավրորա» մրցանակի ձևավորման տարբերակներ: Դրանք կներկայացվեն The 100LIVES- ի ստեղծագործական խորհրդին մարտի 15-ին:
Խմբերի առաջնորդներն՝Թալա Սաֆին, Ռուբեն Մալայանը, Այման Հասանը և Արա Ասլանյանը նույնքան տարբեր են, որքան ուսանողները, այնպես որ ակնհայտ է, որ առաջարկներից յուրաքանչյուրը իր յուրահատկությունը կունենա:
Բեյրութցի Թալա Սաֆին ուզում է, որ իր ուսանողները ոչնչով չսահմանափակվեն, երբ նոր բան են ստեղծում: «Իմ նպատակն է, որ պատանիները սովորեն՝ ինչպես օգտագործել իրենց անհատական մտքերն ու դրանցից մեծ արդյունք ստանալ: Նրանք պիտի գիտակցեն մրցանակի գաղափարն ու ստեղծեն այնպիսի մասշտաբային գործ, որը կվերաբերի ամբողջ աշխարհին»:
«Թումո»-ի դասընթացավար Ռուբեն Մալայանը հավատում է, որ դիզայնի հաջողությունը պայմանավորված է արձանիկի էմոցիոնալ ազդեցությունը գիտակցելով: «Կուզեի, որ աշխատարանի վերջում ուսանողները հասկանան, թե ինչ է նշանակում հայ: Իրական հերոսություն սպասվում է մեզանից յուրաքանչյուրից, ու այս մրցանակը հենց դա է ներկայացնում»:
Լիբանանցի գրաֆիկական դիզայներ Այման Հասանը հատկապես յուրովի է մոտենում ուսանողներին՝օգնելով նրանց իսկապես մտածել, թե ինչ է նշանակում մրցանակը: «Աշխատարանի առաջին օրը ես ուսանողներին այցեքարտերի մի կույտ տվեցի և առաջարկեցի դրանք պատռել: Նրանք ինձ մի քիչ տարօրինակ ձևով նայեցին, բայց արեցին խնդրածս: Երևի կարիք չկա ասելու, որ հաճույքով պատառոտեցին թղթերը, բայց հետո մի բան պատահեց: Առանց իմ որևէ ցուցումների ու ուղղությունների, պատանիները վերցրեցին պատառոտված հատվածներից մի քանիսը ու դրանցով կոմպոզիցիաներ ստեղծեցին: Նրանք իսկույն հա սկացան, որ ոչնչացումից կարելի է գեղեցիկ մի բան ստեղծել: Ահա այդպես եմ ուզում, որ իրենք մոտենան արձանիկի ստեղծմանը՝տեսնեն ոչնչացման հնարավորությունը:
Իսկ երևանցի դիզայներ Արա Ասլանյանը ամենաշատը հետաքրքրված է ստեղծագործական ընթացքով: «Ինձ համար ամենակարևորը ուսումնասիրության, քննարկումների ու ազատ արտահայտման ընթացքին սովորելն է: Մնացած ամենը այդ հիմքից է կառուցվում»:
Համոզված ենք, որ մրցանակի ձևավորման չորս տարբերակները ոչ միայն կլինեն ամենահաջողվածներից, այլև կարտացոլեն այն ժամանակը, որ պատանիները անցկացրել են «Ավրորա» մրցանակի մասին մտածելով և իրենց հատուկ վերաբերմունքը դրա գաղափարին:
Չորս գաղափարները կգնահատի The 100LIVES-ի ստեղծագործական խորհուրդը: Եթե գաղափարներից մեկը խորհրդի կողմից հաղթող ճանաչվի, այն կարող է կյանքի կոչվել և ընդգրկվել «Ավրորա» մրցանակի և մրցանակաբաշխության վիզուալ նյութերում: Բացի այդ, հաղթող խմբի ներկայացուցիչները, ինչպես նաև այն ուսանողը, ում առաջարկած կարգախոսն ու գունապնակը կօգտագործվեն աշխատանքներում, հնարավորություն կունենան մասակցել մրցանակաբաշխության միջոցառումներից մեկին UWC Դիլիջան քոլեջում: Եթե անգամ որևէ գաղափար հաղթող չճանաչվի՝առաջարկված խորհրդանիշները կպատրաստվեն և կցուցադրվեն այդ քոլեջում` որպես թումոցիների կողմից «Ավրորա» մրցանակի ստեղծարար մոտեցման դրսևորում: