
Ալոէի կենսախթանիչ հյութ

Ալոէի կենսախթանիչ հյութը բավական արդյունավետ միջոց է, որը կարգավորում և խթանում է նոր բջիջների առաջացումը:
Պետք է պարզապես վերցնել 3 տարեկանից ոչ փոքր ալոէի տերևներ:
2 շաբաթ ծաղիկը մի ջրեք, ապա կտրեք, փաթաթեք մուգ թղթի մեջ և 2 շաբաթ պահեք սառնարանում: Ապա լվացեք եռացրած ջրով և անցկացրեք մսաղացով: Որից հետո թանզիֆի (марля) միջոցով քամեք և օգտագործեք հյութը:
Քանի որ շատ հյութ եք ստանում, դրա մեծ մասը կարող եք սառեցնել և պահել սառցախցիկում:
Կարող եք հյութն օգտագործել բուժիչ կամ կոսմետիկ նպատակներով:
Օրինակ, ըստ fithacker.ru-ի՝ կարող եք ալոէի հյութից պատրաստված սառույցի կտորներով մաքրել դեմքը:
- Սառույցի մեկ հատիկը խառնեք 1 ձվի դեղնուցով կամ 1թ/գ մեղրով և քսեք դեմքին:
- Սառույցի 1 կտորը խառնեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով:
- Սառույցի 1 կտորը խառնեք կաթի փոշու հետ և քսեք դեմքին:
Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ալոէի հյութը խառնել սպիրտով՝ 1:4 հարաբերակցությամբ, և քսել դեմքին:
Ալոէի կենսախթանիչ հյութը հարուստ է ֆերմենտներով: Դրանից ստացված դեղամիջոցները՝ ընկնելով օրգանիզմ, խթանում են հիվանդ օրգանի բջիջների վերարտադրումը: Ալոէի հյութից կարելի է ընդհանուր ամրացնող միջոց պատրաստել: Դրա համար 100 գ հյութը խառնեք 500 գ ընկույզով, 300գ մեղրով, 3-4 կիտրոնի հյութով:
Ուտելուց 30 րոպե առաջ, օրական 3 անգամ խմեք մեկ թեյի գդալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը