168.am-ի հետ զրույցում «Դիկոնդ» ֆիրմայի աշխատակից Հասմիկ Դինգչյանը ներկայացնելով իրենց արտադրանքը՝ նշեց, որ ընկերությունը մասնագիտացված է հիմնականում յուղերի արտադրությամբ, և ներկայացնում են յուղերի բազմաթիվ տեսականիներ՝ քունջութի յուղ, կտավատի, խաղողի կորիզի, դդմի կորիզի և նռան կորիզի յուղ:
Լեռնային Ղարաբաղի բաց վերքը մինչ օրս բաժանում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը գտնվում է Եվրամիության օրակարգում:
Հունվարի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել 1985 թ. ծնված Կարեն Գ.-ն և հայտնել, որ իրենց շենքի տանիքից գողացել են իր աղավնիները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ:
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ գտել են եղանակը՝ մարդու իմունային համակարգին ստիպելու արդյունավետորեն պայքարելու քաղցկեղային ուռուցքների դեմ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ժողովրդական պատգամավոր Օլգա Չերվակովան դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը՝ խնդրելով հետաքննել երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու սպառնալիքները՝ ուղղված լրագրող Քրիստինա Սուվորինայի դեմ վերջինիս լրագրողական պարտականությունների կատարման ժամանակ:
Շիրակի մարզի պատգամավորների և Գյումրու, Արթիկի, Մարալիկի քաղաքապետերի հետ Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և տարածքային զարգացման և կառավարման նախարար Դավիթ Լոքյանի անցկացրած փակ խորհրդակցություն, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
Ինչպես հայտնում է TASS-ը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր մեկնել է Բաքու, որտեղ խորհրդակցություններ է անցկացնելու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարության հետ։
Մարտի 4-ին` վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:
Տիգրան Գ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը թմրանյութը պատրաստել է «պիրալգին» տեսակի դեղահաբերից` ներարկման միջոցով օգտագործելու համար, և հյուրասիրել է նաև Հարություն Ս.-ին:
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի ու Իտալիայի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի ճգնաժամի հարցերը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
Այսօր Նկարիչների միությունում մեկնարկեց Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակի համար նախատեսված կերպարվեստի աշխատանքների ցուցադրությունը, որ կազմակերպվում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մարտի 4-ին կայացել է արտագնա խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: Զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Դոնարա տատը Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում մենակ է ապրում: Տարիներ առաջ եռյակ ունեցած այս կինը երկար ժամանակ է՝ երեխաներից լուր չունի:
Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել՝ «Կիսաբաց լուսամուտներում» տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից:
«Այն ժամանակ, երբ համաշխարհային առաջնորդների համար կարևոր է պայմանավորվել, թե ինչպես է հնարավոր միջուկային զենքը լավագույնս հեռու պահել վտանգավոր պետություններից կամ ահաբեկչական խմբերից, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ներկայությունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ընձեռում է եզակի պատմական պահ՝ առաջատար դեր ստանձնելու Խորհրդային կայսրության փլուզումից հետո առաջացած ամենախնդրահարույց հակամարտություներից մեկի լուծման հարցում»:L
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վլադիմիրի մարզում աղետի էր ենթարկվել ՌԴ ՆԳՆ-ին պատկանող АС-350 ուղղաթիռը: Շրջանի նահանգապետ Սվետլանա Օռլովան հայտնել է, որ ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք:
Հայաստանում արդեն 15 օր գործում է «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը (հ/կ), որը զբաղվում է սիրիահայերի խնդիրներով: Այս մասին այսօր հայտարարեցին հ/կ անդամները, որոնք անդրադարձան նաև այն խնդիրներին, որոնց հետ առնչվել են Հայաստանում գործարարությամբ զբաղվելու ընթացքում:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 45 հասցեի մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ին, 1976 թ. ծնված Գուրգեն Խ.-ին և 1983 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաջորդ շաբաթ կայցելի Իրան, հայտնում է APA-ն: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այցի ընթացքում Դավութօղլուն կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1992 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 5-6-ը, մարտի 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, մարտի 7-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ, մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2016թ. փետրվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների քննարկմանը, ինչպես նաև մարտ ամսվա հիմնական անելիքների նախանշմանը:
«Ռոբերտ Քոչարյանը չի համարվում քաղաքական շուկայի մասնակից, դրա մասնակիցը լինելու համար պետք է ունենալ լուրջ քաղաքական պարտիա, լուրջ փողեր, կամ լուրջ դիրքեր ունեցող չինովնիկ լինել»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1998 թվականին ծնված տղայի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի գլխավորությամբ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 1-2 բալ:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարևան պետություններում` Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թուրքիայում և Վրաստանում, արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեպքերը և առկա վտանգը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ:
Ստորագրվել է հուշագիր Ադրբեջանից Վրաստան գազի հավելյալ ծավալների մատակարարումների վերաբերյալ, հայտնում է APA գործակալությունը: