Բաժիններ՝

Վլադիմիրի մարզում ՌԴ ՆԳՆ-ին պատկանող ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 2 մարդ է զոհվել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վլադիմիրի մարզում աղետի էր ենթարկվել ՌԴ ՆԳՆ-ին պատկանող АС-350 ուղղաթիռը: Շրջանի նահանգապետ Սվետլանա Օռլովան հայտնել է, որ ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք:

Ընդհանուր՝ ինքնաթիռում գտնվել է 4 մարդ, հայտնում է BBC-ն: Ուղղաթիռը անտառօգտագործման հանցագործությունների բացահայտման դեպքի ուսումնասիրման առաջադրանք է կատարել:

Քննարկվում են մի շարք վարկածներ, տեղի ունեցածի վարկածների թվում են դիտարկվում ուղղաթիռի տեխնիկական անսարքությունները, օդաչուի սխալը, եղանակային անբարենպաստ պայմանները կամ անորակ վառելիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վայրէջքից հետո ուղղաթիռում հրդեհ է բռնկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031