
ՌԴ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան ու Իտալիան համատեղ կլուծեն Սիրիայի խնդիրները

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի ու Իտալիայի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի ճգնաժամի հարցերը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
«Բարձր գնահատական է տրվել ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին, որոնք ստացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը: Նշվել է, որ կրակի դադարեցման ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է, բերում է առաջին դրական արդյունքները ու գլխավորը՝ ստեղծում է նախադրյալներ Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկման համար՝ ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական երկխոսության ծավալման համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ՝ երկրների առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել կարգավորման քարտեզին: Նշվում է նաև, որ Սիրիայի իշխանությունների որոշումը՝ անցկացնել խորհրդարանական ընտրություններ, չի խանգարում խաղաղ գործընթացի իրականացման քայլերին:
Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել գործողությունները մարդասիրական իրավիճակի հարցի վերաբերյալ: