Բաժիններ՝

Մեկնարկել է ՀՀ Նախագահի 2015 թ. մրցանակի համար նախատեսված կերպարվեստի աշխատանքների ցուցադրությունը

Այսօր Նկարիչների միությունում մեկնարկեց Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակի համար նախատեսված կերպարվեստի աշխատանքների ցուցադրությունը, որ կազմակերպվում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից:

Այս մասին 168.am-ին մանրամասներ հայտնեց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ, «Նախագահի մրցանակ» ծրագրի համակարգող Աիդա Խաչիկյանը. «Այսօր այստեղ ցուցադրված են Արվեստի բնագավառում նախագահի 2015 թվականի մրցանակին ներկայացված կերպարվեստի աշխատանքները: Անվանակարգի այս տարվա մրցույթին ներկայացված են 5 հեղինակներ, որոնցից 4-ը՝ լուսանկարիչներ` Սամվել Սևադան՝ «Հայաստանն իմ պատուհանից», Լևոն Մանուկյանը՝ «Ճանապարհ դեպի Գյումրի», Քրիստինե Դանիելյանը՝ «Ամբողջության վարիացիաներ», Վահրամ Բաղդասարյանը՝ «Էլեկտրիկ Երևան» շարքերով, և գեղանկարիչ Գարիկ Փրվեյանը, ով ներկայացել է մեկ աշխատանքով: Այսօր մեկնարկած ցուցադրությունն այցելուների համար բաց կլինի մինչև մարտի 10-ը, իսկ Նախագահի մրցանակը կշնորհվի մայիսի 30-ին՝ Նախագահի նստավայրում, հատուկ արարողակարգի ժամանակ, որի ընթացքում կհանձնվեն բոլոր մրցանակները»:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակները շնորհվում են հետևյալ բնագավառներում`

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ

Կարդացեք նաև

-բնական գիտություններ
-տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
-ֆիզիկա
-բժշկագիտություն
-արվեստ
-գրականություն (գեղարվեստական, գեղարվեստաթարգմանական)
-հումանիտար գիտություններ

Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակները շնորհվում են հետևյալ բնագավառներում.

-արվեստ (այդ թվում` կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)
-գրականություն

Դասական երաժշտության բնագավառում հետևյալ անվանակարգերում.
-երգեցողություն
-գործիքային կատարում:

168.am-ի հետ զրույցում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ, «Նախագահի մրցանակ» ծրագրի համակարգող Աիդա Խաչիկյանը տեղեկացրեց, որ արվեստի բնագավառում նախագահի 2015 թվականի մրցանակին ներկայացված կերպարվեստի աշխատանքներից լավագույնը կընտրվի ոլորտի մասնագետ ժյուրիի կազմի յոթ անդամների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս