![](/banners/BeFunky-design.jpg)
Դավութօղլուն հաջորդ շաբաթ կայցելի Իրան
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/davutoxlu.jpg)
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաջորդ շաբաթ կայցելի Իրան, հայտնում է APA-ն: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այցի ընթացքում Դավութօղլուն կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Այցի ընթացքում նախատեսվում է 5 փաստաթղթի ստորագրում: Կողմերը կքննարկեն ներդրումներին, էներգետիկայի ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ կկատարվի Սիրիայի իրավիճակին, կքննարկվի նաև TANAP-ին Իրանի միանալու հարցը:
Գործակալության հաղորդմամբ՝ քննարկվելու է TANAP գազատարով իրանական նավթը Եվրոպա հասցնելու հարցը: