Արսեն Ավակովի որդին դարձյալ հայտնվել է սկանդալի կենտրոնում
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ժողովրդական պատգամավոր Օլգա Չերվակովան դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը՝ խնդրելով հետաքննել երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու սպառնալիքները՝ ուղղված լրագրող Քրիստինա Սուվորինայի դեմ վերջինիս լրագրողական պարտականությունների կատարման ժամանակ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Խնդրում եմ Գլխավոր դատախազությանը հարուցել քրեական գործ ու այն մինչև վերջ ավարտին հասցնել»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:
Ինչպես պատմել է Սուվորինան, Ավակովի որդուն հանդիպել է գեղեցկության մրցույթի ժամանակ: «Մենք ընդամենը ցանկանում էինք հարցնել՝ արդյոք հարսնացու է ընտրում, իսկ նա, չգիտես ինչու, սպառնալից ինձ գրկեց, իսկ մուտքի մոտ սկսեց ականջիս շշնջալ, թե ինչ ինձ հետ կլինի, եթե այս տեսանյութը հայտնվի եթերում: Դե, հայտնվում է»,- գրել է լրագրողը Facebook-ում:
Ուկրաինացի պատգամավորի կարծիքով՝ Արսեն Ավակովի որդու արարքում կա հանցանքի նշաններ, այն է՝ խոչընդոտում է լրագրողի գործունեությանը: