Բրիտանացի գիտնականները հայտարարել են քաղցկեղի բուժման բնագավառում բեկման հասնելու մասին

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ գտել են եղանակը՝ մարդու իմունային համակարգին ստիպելու արդյունավետորեն պայքարելու քաղցկեղային ուռուցքների դեմ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Թեեւ նոր թերապիան կլինիկորեն չի փորձարկվել, եւ բուժման մեթոդը գործնականում կարող է շատ թանկ լինել, հետազոտողները հայտնագործություն ամենահեռանկարայիններից մեկն են համարում վերջին ժամանակներս քաղցկեղի դեմ մղվող պայքարում:

Նոր բուժման էությունը յուրաքանչյուր անհատական ուռուցքի հետազոտումն է եւ դրա այն մասերի նույնականացումը, որոնց վրա կարելի է «ուղղորդել» օրգանիզմի իմունային համակարգը:

Ինչպես ասում են բժիշկները, նոր թերապիան անհատական բուժման գաղափարը հասցնում է կատարելության: «Յուրաքանչյուր հիվանդի համար ըստ էության կմշակվի բուժման եզակի մեթոդ»,- հայտարարել է պրոֆեսոր Չառլզ Սուոնթոնը Համալսարանական քոլեջի քաղցկեղի ինստիտուտից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031