ԿԲ խորհուրդն արտագնա նիստ է գումարել Դիլիջանում

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մարտի 4-ին կայացել է արտագնա խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ նիստում լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և ՀՀ ԿԲ-ին տրամադրման կարգում», «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին հանձնվող ծանուցման օրինակելի ձևում», «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և ՀՀ ԿԲ միջև տեղեկությունների փոխանակման և ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից ՀՀ ԿԲ հաշվետվությունների ներկայացման կարգում» և «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ում:

Խորհուրդը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել, վերաձևակերպել է «Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» ՓԲԸ-ի ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան, անհատ ձեռնարկատեր Գագիկ Ջնդոյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան, «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե128 լիցենզիան, «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան: Ուժը կորցրած է ճանաչվե լ «ԻՍԿԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 226 լիցենզիան:

Տեսանյութեր

Լրահոս