ԴԱԻՇ-ի զինյալներն ազատել են Դամասկոսի մոտ պատանդ վերցրած 300 մարդու
ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ազատել են մոտ 300 սիրիացի աշխատակիցների, որոնց նախօրեին պատանդ էին վերցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումեյր քաղաքում (Դամասկոսից հեռու է 35 կմ-ով): Այս մասին հայտնում է լիբանանյան Daily Star թերթը:
Թերթի տվյալներով՝ դա տեղի է ունեցել միջնորդական առաքելությունից հետո, որը ձեռնարկել են ցեղապետերը:
Զինյալների մոտ են մնացել մոտ 20 մարդ, որոնք Սիրիայի ազգային պաշտպանության մարտիկներ են: 4 պատանդ սպանվել է միայն այն պատճառով, որ ահաբեկիչները նրանց հերետիկոսներ են համարել:
Սիրիացիները պատանդ էին վերցվել երեքշաբթի Դումեյրից հյուսիս ընկած Աբու-Շամմատ շրջանում: