Լավրովը հայտարարել է Ղարաբաղում ուժի կիրառման անթույլատրելիության մասին

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը երեկ քննարկել են Ղարաբաղում հակամարտության էսկալացիան, հայտնում է RIA Novosti-ն: Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է տարածաշրջանում ուժի կիրառման անթույլատրելիության մասին
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:

Նալբանդյանն ընդգծել է, որ հակամարտության սրացումը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Հարկավոր են շտապ քայլեր իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասել է նա:

Լավրովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրացման հենց սկզբից Ռուսաստանը ջանքեր է գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ:

«Նա անթույլատրելի է համարել ուժի կիրառումը հակամարտության գոտում՝ կարևորելով հակամարտության գոտում ուժի կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններին հետևելը, համապատասխան ջանքերի ստեղծումը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով բանակցությունները շարունակելու համար»,- հայտնում է գործակալությունը՝ հղում կատարելով ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի գործադրումը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման հարցում: Լավրովը Նալբանդյանին տեղեկացրել է Բաքվում իր հանդիպումների մասին:

Տեսանյութեր

Լրահոս