
««Սևիլիան» սիրում է Եվրոպայի լիգան և կաշխատի հասնել եզրափակիչ». Ունայի Էմերի

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կիսվել է Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչում «Ատլետիկ» հետ անցկացրած արտագնա առաջին խաղում տարած հաղթանակից (2:1) հետո ստացած էմոցիաներով:
««Սևիլիան« լավ խաղ անցկացրեց: Երբ մեզանից պահանջվեց գոլ խփել, մենք խփեցինք: «Ատլետիկը» նույնպես արժանավայել տեսք ուներ: Մեր հակամարտությունում դեռ ոչինչ պարզ չէ:
Մենք լավ պաշտպանվում էինք և լավ հակահարձակվում: Ես շատ ուրախ եմ, որ մեր թիմը վերջապես արտագնա խաղում հաղթանակի հասավ: Պետք է շարունակենք նույն ոգով: Մենք սիրում ենք Եվրոպայի լիգան և կաշխատենք հասնել մինչև եզրափակիչ»,- Էմերիի խոսքերն է մեջբերում AS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը