Ինչպես են հայերն արդարացնում ռուսներին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած զենքին՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) հայտարարել է, թե Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին, որովհետև խոստացել էր, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չէր օգտագործելու:

Դե իհարկե, ո՞ւմ մտքով կանցներ, որ գիշեր-ցերեկ Ղարաբաղը գրավելու մասին խոսող Ադրբեջանը ժամանակակից զենքը գնում է հենց Ղարաբաղի դեմ օգտագործելու համար։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե պատառոտված շորերով հարբեցողը դողացող ձեռքերով անցորդներից հարյուրական դրամ է մուրում, հաստատ օրվա վերջում հավաքած փողով պաղպաղակներ է գնելու ու նվիրի երեխաներին։ Բա հո օղի չի՞ գնելու։ Դրա համար էլ Ռուսաստանը սիրով խաբվել է։ Բայց հետաքրքիրն այն է, որ ռուսներն իրենք երբևէ չեն հայտարարել, թե Ադրբեջանն իրենց խաբել է։ Հակառակը՝ հայտարարել են, թե լավ էլ հասկանում են՝ ինչն ինչոց է, բայց դա ընդամենը բիզնես է։ Իսկ բիզնեսում ընդունված չէ. նման հարցեր տալ։ Եթե մեկը խանութից մի «յաչեյկա» ձու է գնում, վաճառողի համար ի՞նչ տարբերություն՝ նա ձվածե՞ղ կսարքի, թե՞ դուրս կգա պատշգամբ ու ձվերը կնետի անցորդների վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930