Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը կատարեց 10-րդ գոլային փոխանցումը Եվրոպայի լիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ անցկացրած առաջին խաղում (1:1):

Այսպիսով, Հայաստանի հավաքականի 27-ամյա ավագը կատարեց 10-րդ գոլային փոխանցումը մրցաշարի ընթացիկ խաղարկությունում: 4 փոխանցում Հենրիխ Մխիթարյանը կատարել է որակավորման ռաունդում «Վոլֆսբուրգի» և «Օդդի» դեմ անցկացրած խաղերում:

2015-16թթ. Եվրոպայի լիգայում անցկացրած 15 խաղերում Մխիթարյանը դարձել է 6 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930