Բաժիններ՝

««Բորուսիան» ընդունակ է գոլ խփել արտագնա խաղում». Թոմաս Տուխել

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամփոփել է «Լիվերպուլի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ խաղը, որը տեղի ունեցավ Դորտմունդում և ավարտվեց 1:1 հաշվով:

«Քառորդ եզրափակչում լինում է այնպես, որ դու չես արժանանում հաղթանակի, և սա այդպիսի դեպք էր: «Լիվերպուլը» խաղում էր այնպես, ինչպես մենք նրանից սպասում էինք: Բայց մենք հուսով էինք, որ մենք ավելի լավ կխաղանք, ավելի արագ կտեղաշարժենք գնդակը:

Բայց, այնուամենայնիվ, մենք ընդունակ ենք գոլ խփել արտագնա խաղում: Մենք չենք վախենում և այնքան էլ վշտացած չենք: Մենք չցուցադրեցինք մեր լավագույն ֆուտբոլը, բայց հաղթելու համար մենք պետք է դա անենք: Դեռ անցել է քառորդ եզրափակչի կեսը: Սպասում ենք «Էնֆիլդում» կայանալիք խաղին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում բրիտանական BBC ինտերնետ պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930