ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Ալինա Ա.-ն հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ա. Համզոյանին:
«Երբ Երևանի 63 համարի երթուղու ավտոբուսում պայթյուն եղավ, հասարակության առաջին արձագանքն ավտոբուսի անսարքության վերաբերյալ էր: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ շատ լավ պատկերացնում են, թե ինչ իրավիճակ է հասարակական տրանսպորտի ոլորտում, և դա մի օր լուրջ խնդիր է դառնալու: Հետևաբար, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
«Պարզապես մեզ պետք է հստակ ու սթափ գիտակցություն, որ այս վիճակը երկար է ձգվելու, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մենք չպետք է ձգտենք խաղաղության՝ զարգացնելով մեր տնտեսությունը, բանակը, առողջապահությունը, մշակույթը՝ միաժամանակ բանակցելով խաղաղ լուծումներ գտնելու ուղղությամբ: Մենք պետք է մեր երկիրը պատրաստ պահենք նման իրավիճակի համար՝ հասկանալով, որ սա է մեր ներկան ու միգուցե, շատ երկար ժամանակով, նաև ապագան»:
«Ես բարի երթ եմ ցանկանում այդ կուսակցությանը, պարոն Օսկանյանն իրավունք ունի նման նախաձեռնությամբ հանդես գալ: Ինչ վերաբերում է ծրագրերին, յուրաքանչյուր կուսակցություն նախ և առաջ՝ պետք է իր ծրագիրը, մոտեցումները ներկայացնի, դրան համարժեք էլ գործողություն արվի: Ես ցանկանում եմ հաջողություն ու մտածում եմ, որ այդ կուսակցությունը բազմաթիվ առաքելություններ ունի անելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ԱԳՆ (Վարդան Օսկանյանի պաշտոնավարման շրջանի) մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Օֆշորային սկանդալի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի արդեն նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին առնչվող նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանց ընթացքը լուծելու համար:
Ոստիկանության Էրեբունու բաժնի վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Վարդաշենի փայտի շուկայի պատի տակ զենք է թողել:
«Մի կողմից ցավակցում են, մյուս կողմից ասում են՝ շնորհավոր լինի հերոսի բնակարանը: Այդ բնակարանը ո՞ր հասցեում է, ի՞նչ պայմաններ է: 16 տարի ծառայի եւ այսպես «թուլափայ» տա՞ն, որ ձեզ խաղաղություն պարգեւեց, ինքը գնաց մահի, ազատությունը տվեց մեզ եւ այսպես վերաբերվե՞ն: Ո՛չ, չեմ ների: Ինձ ռեկլամներ պետք չեն, էս ռեկլամներից ես կուշտ եմ: Ալիկը ընտանիքը ինձ հետ է ապրում, Ալիկի որբերը ինձ հետ են ապրում՝ պուճուր սենյակում»:
Հյութը շատ հեշտ է պատրաստվում, դրա բաղադրիչներից յուրաքանչյուրը հավանաբար կգտնեք ձեր խոհանոցում:
«Սա ոչ թե օգնություն է, այլ պարտավորություն, որը մենք Ռուսաստանում գործունեություն ծավալող Երևանի բժշկական համալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին»,- նշեց Հովհաննես Սարուխանյանը, հավելելով, որ առկա կարիքները գնահատելու և աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուցիչը վստահեցրեց, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 21.04.2016թ. թիվ 396-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»: Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը «արագորեն» Հայաստան հասցնելու ուղղությամբ:
Ադրբեջանական զինուժը 82 միլիմետրանոց ականանետերից սկսել է արկակոծել Մարտակերտի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը (14 արկ):
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր և որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Առողջությունը Կլաուդիո Ռանիերիի թիմի հաջողության երաշխիքն է: Վնասվածքների թվով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է: Մրցաշրջանի մեկնարկից` օգոստոսի 8-ից սկսած «քաղաքայինները» ստացել են 69 վնասվածք: Առաջատար եռյակում տեղ են գտել «Սթոք Սիթին» (66) և «Լիվերպուլը» (64):
Հերմինե Նաղդալյանը պարզաբանում է իր հարցազրույցում հնչեցրած հատարարությունները. «»
«Քանի որ օտարերկրյա արժույթով կրեդիտ քարտերի օպերացիաները սպառողական վարկերի կատեգորիային են պատկանում, ապա բանկերը դրանք որոշ ժամանակով դադարեցրել են»,- հայտնել են Բանկերի միությունից:
Դավիթ Հարությունյանը Ռուբիկ Հակոբյանին կոչ արեց զերծ մնալ խորհրդարանում իր ներկայացրած նախագիծը քննարկելուց՝ ընդգծելով, որ կառավարությունը շուտով կներկայացնի իր տարբերակը: «Կարծում եմ, որ մենք կարող ենք ունենալ մեկ միասնական նախագիծ, որով կլուծենք ձեր բարձրացրած մտահոգությունը»,- եզրափակեց Հարությունյանը:
«Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագինը նվազեցնելու հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել: Հանձնաժողովը կքննարկի և վերջնական որոշումը կկայացնի»,- նշեց Յոլյանը:
ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Ապրիլի 25-ին՝ երեկոյան, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում, խոշոր պայթյուն տեղի ունեցավ՝ ողբերգական հետևանքներով: Թիվ 63 երթուղային ավտոբուսում ալիքային պայթյունի հետևանքով 2 ուղևոր մահացավ, 8-ը՝ այդ թվում՝ վարորդը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Այս գիշեր Արցախում վիրավորված զինծառայողներից մեկին տեղափոխել են Երևան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, 2015 թվականին աշխատել է առանց շահույթի: Այս մասին հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Սուլեյման Գասիմովը, տեղեկացնում է APA գործակալությունը:
«Մի դեպքում զինվորի վիրավորվելու վայրը սահմանագծին այնքան մոտ էր, որ սանիտարական մեքենան հակառակորդի կողմից նպատակային խոցվեց: Մի դեպքում էլ մեքենան ամբողջությամբ պայթել է, բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել: Սանիտարական մեքենայի վնասվելու բոլոր դեպքերում բժշկական անձնակազմի շրջանում, բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
«Յունիբանկը» ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար:
Այսօր Իրանի կենտրոնական նահանգում F-7 կործանիչ է կործանվել, հայտնում է Reuters-ը:
Այսօր երեկոյան ժամը 20:00-ին ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորների հետ:
Ի թիվս այլ հարցերի, ավագանու այսօրվա նիստում հավանության արժանացավ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի և դասական ոճի ըմբիշ, մարզիչ Վահան Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին նախագծերի առաջարկը:
Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել երեկ ԱՄՆ-ի 5 նահանգներում կայացած նախագահական ընտրությունների փրայմերիզում: Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հաղթել է 5 նահանգներից 4-ում, հայտնում է BBC-ն:
ԱԺ-ում մեկնարկել է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը: