Բաժիններ՝

«Յունիբանկը» ներդրողների համար գործարկել է նոր կայք

«Յունիբանկը» ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար: Կայքում ներկայացված է համալիր տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել բանկի ֆինանսական գործունեության, զարգացման ռազմավարության, թողարկված բաժնետոմսերի գնի մասին և ըտս այդմ կշռադատված որոշում ընդունել հետագա ներդրումների մասին: Կայքում կարելի է ծանոթանալ բանկի ֆինանսական արդյունքների, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների, գործունեության հիմնական ուղղությունների և բանկային համակարգում զբաղեցրած դիրքերի մասին:

«Յունիբանկը» օպերատիվ կերպով տեղեկացնում է իր գործունեության նշանակալի իրադարձությունների մասին և հրապարակում էական փաստեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանկի բաժնետոմսերի գնի վրա: Կանոնավոր թարմացվում է բանկի պաշտոնական հայտարարությունների և նորությունների էջը:

«Յունիբանկն» առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բաժնետերերի և ներդրողների հետ հետադարձ կապի ապահովմանը և առաջարկում հարցերի և առաջարկությունների դեպքում դիմել բանկի Ներդրողների հետ հարաբերությունների վարչություն` [email protected]; (+374 10) 59 22 36:

«Յունիբանկն» առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով և դրանք ցուցակեց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի B հարթակում: Յունիբանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասնաբաժինը կազմում է ոչ պակաս քան 10%:

Կարդացեք նաև

«Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս