Իջեցրեք մեզի թթվայնությունը վարունգի կոկտեյլի միջոցով

Healthyfoodhouse կայքն առաջարկում է չափազանց օգտակար մի հյութ, որն օգտակար է հոդերի ցավերի և մեզի թթվայնությունն իջեցնելու համար:

Հյութը շատ հեշտ է պատրաստվում, դրա բաղադրիչներից յուրաքանչյուրը հավանաբար կգտնեք ձեր խոհանոցում:

Հյութի բաղադրությունը

  • 1 վարունգ
  • 4 սմ կոճապղպեղ
  • 1 բաժակ կտրատած արքայախնձոր
  • 1 գրեյպֆրուտ
  • Ջուր

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք:

Հյութը պետք է խմել ամեն օր՝ ուտելուց առաջ:

Վարունգը հզոր միզամուղ միջոց է, բացի այդ, այն կանխարգելում է երիկամների քարերի գոյացումը: Ավելին, այն պայքարում է մեզի թթվայնության բացասական ազդեցության դեմ: Այն մաքրում է հոդերը՝ հեռացնելով բյուրեղացած մեզի թթուն:

Կոճապղպեղը հանգստացնում է բորբոքումներն ու մաքրում է օրգանիզմը:

Արքայախնձորը պարունակում է բրոմիլան, որը հզոր հակաբորբոքային տարր է, հանգստացնում է ցավերը:

Գրեյպֆրուտը հարուստ է վիտամին C-ով և ասկորբինաթթվով, որը հանգստացնում է ցավը, բացի այդ, այն պարունակում է կալցիում, որը չափազանց օգտակար է օստեոարթրիտի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս