Նախարարությունը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 21.04.2016թ. թիվ 396-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպաgaնության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդունման գործընթացը կմեկնարկի ապրիլի 28-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը` ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում (հասցե ք. Երևան, Պ. Սևակի 7 (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան), մուտքը բակի կողմից):

Տեսանյութեր

Լրահոս