Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի որոշակի կայունացման մասին` շեշտելով, որ հայկական կողմը ռազմավարական նախաձեռնությունը պահում է իր ձեռքում: «Կարելի է ասել, որ իրավիճակը կայունացել է ինչ-որ կերպ: Պետք է սպասել, տեսնել, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախօրեին վիրավորված, պայմանագրային զինծառայող Նիկոլայ Եղյանը ծառայակից ընկերոջը հոսպիտալ տեղափոխելուց հետո է միայն նկատել, որ ինքն էլ է վիրավոր:
Reuters գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել, որոնք պատկերում են Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը:
Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը, անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:
Մարտունու պաշտպանական ուղղությամբ ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ:
Պարզվել են Կարեն Վարդանյանի սպանության մեխանիզմը, շարժառիթը. մանրամասնում է քննիչը:
Այս պահին Արցախ են մեկնում Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դոմինո և Ֆուլ հաուզ նախագծերի աստղերը, Բարի լույս նախագծից` Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանը, Արմնյուզ և Աթիվի հեռուսաալիքների հայտնի դերասաններն ու հաղորդավարները, Արմքոմեդի նախագիծը:
Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին, ես ձեզ հետ եմ:
Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների վերաբերյալ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել:
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը քննարկելու է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է Tasnim գործակալությունը:
Մեր դաշնակիցը՝ ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակն է, բայց ըստ նրա՝ պետք է աշխատել նաև տարբեր ատյանների հետ
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը անդրադարձ են կատարել Իրաքի եզդիական Էզիդխանի պաշտպանության ուժերը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։
«Մեջբերում եմ Էդվարդ Նալբանդյանի խոսքից. «Բազմամիլիարդ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին որևէ խնդիր չէ Հայաստանի համար. դա մեր դաշնակցի բիզնեսն է»
«Մտածում եմ այս պահին Հայաստանում գտնվող իմ քույրերի և եղբայրների մասին: Թող շուտով խաղաղություն հաստատվի…
Աֆղանստանի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի բաժնի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ զենիթահրթիռային С-300 համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումները Իրան կսկսվեն մոտ օրերս:
Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները:
Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Երեկ ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ
Հարավային ուղղությամբ նախորդ օրերի համեմատ գրեթե ոչինչ չի փոխվել:
Այն պահին, երբ ադրբեջանական արյունախում ղեկավարությունն իր իսկ սանձազերծած ռազմական ագրեսիայի տխուր պտուղներն է համտեսում Արցախի դիրքերը պաշտպանող հայ անվեհեր մարտիկների կողմից, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն էլ Լոնդոնում հանդիպեցին հայության բարձր ոգու և միասնականության դիմակայությանը:
Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից, հայտնում է Interfax-ը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևին:
Չինաստանի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Հայաստանը երկու եվրասիական ինտեգրացիոն նախագծերի մասնակից է, իսկ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռազմաբազան: Պաշտոնական Երևանը Ռուսաստանի այն քիչ դաշնակիցներից էր, որոնք աջակցեցին Մոսկվային՝ Անկարայի հետ կոնֆլիկտի ժամանակ, այդ ֆոնին ավելի զուսպ և զգուշավոր էին Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի մեկնաբանությունները:
Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբավը անհարկի ուռճացված է
Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս պարտքն է գնալ ու լինել մեր զինվորների կամ ուղղակի խաղաղ բնակչության կողքին: Այս պահին ընկերներս էլ, մեր օպերատորներից էլ մի քանիսը կիսում են նպատակս եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ: Ճիշտ է՝ դերասան ընկերներիցս եւ ծանոթներիցս դեռեւս նման բան չեմ լսել, բայց հուսամ, իրենք էլ ցանկություն կունենան:
«Հակառակորդի կողմից երեկվա հրետակոծության հետևանքով Մարտակերտում նոր ավերածություններ կան: Այս պահին Մարտակերտի խաղաղ բնակիչներից կանայք, երեխաները ու ծերերը տեղահանված են անվտանգ վայրեր, բայց տղամարդիկ քաղաքում են, իրենց հայրենի հողում ու պատրաստ ենք պաշտպանելու մինչև հաղթանակ»:
Ներկայացնենք «Sputnik-Արմենիայի» բացառիկ լուսանկարները՝ արված Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 4-ին ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում: