
Հերթական փրայմերիզում Թրամփը հաղթել է բոլոր՝ 5 նահանգներում, Քլինթոնը՝ 4-ում

Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել երեկ ԱՄՆ-ի 5 նահանգներում կայացած նախագահական ընտրությունների փրայմերիզում: Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հաղթել է 5 նահանգներից 4-ում, հայտնում է BBC-ն:
Քոնեկտիկուտ, Դելավեր, Մերիլենդ, Փենսիլվանիա, Ռոդ-Այլենդ նահանգներում հաղթանակից հետո Թրամփն իրեն անվանել է ԱՄՆ նախագահի «ենթադրյալ թեկնածու»:
Հաղթանակը Թրամփին մոտեցրել է այն բաղձալի ձայների քանակին, որը նրան հարկավոր է հուլիսին կայանալիք հանրաքվեում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:
Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնին, ապա նա շատ առաջ է անցել իր մրցակից Բեռնի Սանդերսից:
Վերմոնտ նահանգից սենատոր Սանդերսը հաղթել է Ռոդ-Այլենդում ու կոչ արել իր կողմնակիցներին պայքարել մինչև վերջ: Չնայած նրա որոշակի հաջողություններին՝ կասկածելի է, որ Սանդերսը կարող է շրջանցել Հիլարի Քլինթոնին ու մասնակցել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին: