Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը 2015թ. շահույթ չի ստացել
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, 2015 թվականին աշխատել է առանց շահույթի: Այս մասին հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Սուլեյման Գասիմովը, տեղեկացնում է APA գործակալությունը:
«Համաշխարհային շուկայում նավթի կտրուկ գնանկման, մանաթի դևալվացիայի պատճառով SOCAR-ը 2015 թվականը փակել է ավելի քան 1 միլիարդ մանաթ (ավելի քան 665 միլիոն դոլար) վնասով: Սակայն այդ վնասը փոխհատուցվել է արժութային ակտիվների թանկացմամբ: Այսկերպ, կարելի է ասել, որ ընկերությունը նախորդ տարին ավարտել է զրոյական շահույթով»,- ասել է Գասիմովը:
Նա հավելել է, որ SOCAR-ի համախմբված պարտավորությունների ծավալը կազմում է 6,3 միլիարդ դոլար: