«ՈւԱԶ» մակնիշի սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ` Արցախին

Հերթական նվիրատվությունն է արել Արցախին «Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ-բժիշկների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպությունը: Այսօր Ասոցիացիայի անդամ` Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանը ռուսաստանաբնակ հայ բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնեց նվիրատվությունը:

«Սա ոչ թե օգնություն է, այլ պարտավորություն, որը մենք Ռուսաստանում գործունեություն ծավալող Երևանի բժշկական համալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին»,- նշեց Հովհաննես Սարուխանյանը, հավելելով, որ առկա կարիքները գնահատելու և աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուցիչը վստահեցրեց, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:

UAZ1

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ծանոթացավ տրամադրված ապրանքներին՝ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում»: Նա բարձր գնահատեց մեր բժիշկ-հայրենակիցների պատրաստակամությունը, և տեղեկացրեց, որ նվիրատվությունն առաջիկա օրերին կփոխանցվի ԼՂՀ առողջապահության նախարարությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930