ԱՄՆ-ը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին աշխատել խաղաղ համաձայնագրի վրա. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Մենք չենք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելը և աշխատելու ենք կողմերի հետ հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Սեկուտան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել հետևել հրադադարի ռեժիմին: