Ադրբեջանի բանկերը կասեցրել են կրեդիտ քարտերով գործարքները

Ադրբեջանի բանկերը կասեցրել են կրեդիտ քարտերով գործարքները, ինչը կապված է Ադրբեջանում օտարերկրյա արժույթով սպառողական վարկերի տրամադրման մորատորիումի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում կատարելով Բանկերի միությանը:

«Քանի որ օտարերկրյա արժույթով կրեդիտ քարտերի օպերացիաները սպառողական վարկերի կատեգորիային են պատկանում, ապա բանկերը դրանք որոշ ժամանակով դադարեցրել են»,- հայտնել են Բանկերի միությունից:

Ապրիլի 5-ից, համաձայն Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի որոշման, ադրբեջանական բանկերը մեկ ամիս ժամկետով կասեցրել են օտարերկրյա արժույթով տրամադրվող սպառողական վարկերի տրամադրումը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն՝ 2015թ. փետրվարին կրեդիտ քարտերով իրականացվել է 128 մլն մանաթ արժողությամբ 842 հազար գործարք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930