Պաշտպանության համակարգում նոր հրաժարականներ չեն լինելու. Սեյրան Օհանյան. «Ազատություն»

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու համար գտնվում է Մոսկվայում, այսօր «Ազատության» հետ զրույցում նշել է, որ պաշտպանության համակարգում նոր հրաժարականներ չեն լինելու:

Օհանյանը նաև ասել է, որ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումներ չի ունեցել, նրանց հետ բանակցություններ էլ չեն սպասվում, «քանի դեռ [ադրբեջանցիները] կրակում են»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, դրանք, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»: Այժմ աշխատում են ձեռք բերած սպառազինությունը «արագորեն» Հայաստան հասցնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930